Ֆինանսների նախարար. «Ինձ ժամանակ տվեք»
Ինձ ժամանակ տվեք մտնեմ իմ ոլորտը, տիրապետեմ: Իհարկե տիրապետում եմ, բայց ամբողջությամբ տիրապետեմ: Ես ձեզ խոստանում եմ, որ այսօր հանձնարարություն եմ տալու, որպեսզի մենք ունենանք և լրատվական աշխարհի, և հանրության հետ հաղորդակցության ձևաչափ, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների նորանշանակ նախարար Վարդան Արամյանը: Անդրադառնալով վարչապետ Կարեն Կարապետյանի այսօրվա այն հայտարարությանը, թե պետք է վերացնել պրիմիտիվ գողությունը, նախարարն ասաց, վարչապետի նմանօրինակ հորդորը նաև հանձնարարական է ֆինանսների նախարարությանը: «Թույլ տվեք ես մտնեմ իմ աշխատանքի մեջ, ես ձեզ խոստանում եմ՝ կունենանք շփվելու ընդհանուր հարթակ և դա լինելու է կանոնակարգված»,- ասաց նորանշանակ նախարարը:
