Քաղաքաշինության նախարարությունը կդառնա կոմիտե
Կառավարության նիստում կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանը զեկուցեց հարց կառավարության կառուցվածքային փոփոխությունների վերաբերյալ: Ըստ այդ փոփոխությունների Էկոնոմիկայի նախարարությունը հանվում է կառուցվածքից և փոփոխում է անունը, ստեղծվում է ներդրումների և ձեռնարկատիրության աջակցման նախարարություն: Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը վերանվանվում է էներգետիկ ենթակառուցվաքների և բնական պաշարների նախարարության: Տրանսպորտի և կապի նախարարության անվանման մեջ ավելանում է տեխնոլոգիաներ անվանումը: Քաղաքաշինության նախարարությունը ցանկից դուրս է գալիս և դառնում կոմիտե:
