Պրիմիտիվ գողությունը վերացրե՛ք. Կարեն Կարապետյանը՝ կառավարության անդամներին
«Ուզում եմ շնորհավորել մեր նոր նախարարներին: Պարոն Արամյանը ֆինանսական աշխարհում հայտնի է, նա իր առջև դրված խնդիրները լավ գիտի: Մեր մյուս երեք նախարարներն էլ համեստ ու պարկեշտ մարդիկ են, կառավարման նոր մշակույթի կրողներ: Մեծ ակնկալիքներ ունեմ իրենցից», - Կառավարության այսօրվա նիստը այսպես սկսեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Նա շետեց` նախարարները պետք է ծրագիր ներկայացնեն, թե ոնց են պատկերացնում մեր համակարգը: Պրիմիտիվ գողությունը վերացրե՛ք`դիմելով կառավարությանը ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, երբ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացնում էր էլեկտրոնային եղանակով ավիատոմսերի գնման համակարգը:
