Ակնկալում եմ ռեալ համարձակ քայլեր. վարչապետը` նոր նախարարներին
«Ուզում եմ շնորհավորել մեր նոր նախարարներին: Պարոն Արամյանը ֆինանսական աշխարհում հայտնի է, նա իր առջև դրված խնդիրները լավ գիտի: Մեր մյուս երեք նախարարներն էլ համեստ ու պարկեշտ մարդիկ են, կառավարման նոր մշակույթի կրողներ: Մեծ ակնկալիքներ ունեմ իրենցից», - Կառավարության այսօրվա նիստը այսպես սկսեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Նա շետեց` նախարարները պետք է ծրագիր ներկայացնեն, թե ոնց են պատկերացնում մեր համակարգը: «Ակնկալում եմ ռեալ համարձակ քայլեր: Դուք ունեք հնարավորություն ձեր երազած ոլորտը սարքել, դուք ունեք երկիրը փոխելու հնարավորություն», - նշեց Կարեն Կարապետյանը:
