Փոխվել է կառավարության հավաքագրման սկզբունքը. Արթուր Ջավադյան
Կառավարության ձևավորման սկզբունքը փոխվել է՝ առաջնահերթություն է տրվում ոչ թե կուսակիցներին, այլ՝ պրոֆեսիոնալներին: Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը: Հարցին, թե ինչ ակնկալիքներ կան նոր կառավարությունից, նա պատասխանեց. «Նոր վարչապետը նշեց, որ ձևավորվում է պրոֆեսիոնալների կառավարություն: Կձևավորվի, կխոսենք ապագայի մասին»: Դիտարկմանը, թե արձանագրում ենք, որ նախկինում պրոֆեսիոնալների կառավարություն չենք ունեցել, Ջավադյանը չհամաձայնեց. «Չէ, վարչապետը նշեց, որ ինքը հավաքագրում է պրոֆեսիոնալների: Փոխվել է կառավարության հավաքագրման սկզբունքը. առաջնահերթ դրված է ոչ թե կուսակցական պատկանելիությունը, այլ՝ պրոֆեսիոնալիզմը»:
