Զորահանդեսի ժամանակ կար զինտեխնիկա, որը ձեռք էր բերվել 200 մլն-ի վարկի շրջանակներում. Մովսես Հակոբյան
Անկախության 25 ամյակի զորահանդեսում ներկայացված զինտեխնիկայի շարքում կային Ռուսաստանի կողմից տրամադրված 200 միլիոն դոլար վարկի շրջանակներում գնված զենքերից: Միաժամանակ, ներկայացվել էին զենքեր, որոնք ձեռք էինք բերել մեր միջոցներով: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Մովսես Հակոբյանը: Ինչ վերաբերում է ՊՆ հնարավոր պաշտոնանկություններին և լուրերին, թե նոր կառավարության փոփոխությամբ կփոխվի նաև պաշտպանության նախարարը, Հակոբյանը հորդորեց գուշակություններով չզբաղվել: Իր հնարավոր նշանակման վերաբերյալ ևս Մովսես Հակոբյանն ասաց. «Գուշակություններով չզբաղվենք»:
