Ցանկացած նոր ձևավորված կառավարության ես դրական եմ նայում. Խաչատուր Սուքիասյան
Պետք է ժամանակ տանք, և ցանկացած նոր ձևավորված կառավարության ես դրական եմ նայում, բայց պետք է հաշվի առնենք, որ կառավարությունը ամբողջությամբ դեռ ձևավորված չէ: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց գործարար Խաչատուր Սուքիասյանը՝ անդրադառնալով տնտեսության ծանր վիճակին և նոր կառավարությանը: Նա նաև հավելեց, որ տնտեսության մասին չի կարող մեկ երկու բառով գնահատական տալ, քանի որ պետք է շատ հանգամանքներ հաշվի առնել և տեսնել, թե ինչ իրադարձություններ են կատարվել մինչ այսօր:
