Լևոն Տեր- Պետրոսյանը մասնակցեց Անկախության միջոցառմանը
ՀԱԿ-ը առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ յուրայինների հետ տոնեց Անկախության 25-ամյակը: «Ցավոք սրտի, մեր Անկախության ամրապնդման դերն ընկնելու է այն քաղաքական ուժի ուսերին, որը այդ անկախությունը նվաճել է, ամրապնդել եւ պահպանել է»,- հայտարարեց ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը: Լեւոն Տեր-Պետրոսյանը ելույթ չունեցավ, չցանկացավ նաեւ պատասխանել հարցերին։ Արվեստի վաստակավոր գործիչ Երվանդ Մանարյանը Հայաստանի Անկախությունը վերերկրային է համարում, եւ այն ամրապնդելու իր մոտեցումն ունի. «Հավատալ, որ դա քոնն է, ուրիշ ոչ մի բան: Եթե սիրում ես մի բան, ապա այդ սիրո համար պետք է պայքարել, պետք է դրա համար քո կյանքից վեր դասես, եթե գտնում ես, որ դա քոնն է»:
