Կարեն Կարապետյանը հրաժարվում է Սերժ Սարգսյանի քաղաքական թիմից

Վարչապետ Կարեն Կարապետյանը սկսել է ձևավորել իր մենեջերական թիմը: Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով այսօր կատարվել են մի շարք նախարարների նշանակումներ: Նախորդ կառավարության կազմից պաշտոնանկ են արվել  գործադիր իշխանության կարկառուն հնաբնակներ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը, գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը  և էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանը:  Նախագահի հրամանագրերով   գյուղատնտեսության նախարար է նշանկվել  Իգնատ Առաքելյանը,  տրանսպորտի և կապի նախարար՝ Վահան Մարտիրոսյանը,  էներգետիկայի և բնական պաշարների նախարար՝ Աշոտ Մանուկյանը և  ֆինանսների նախարար՝ Վարդան Արամյանը: Վերջինս մինչ այդ  զբաղեցրել է  ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոն:  Նրան այդ պոստում փոխարինել է Արգենտինայում ՀՀ արտակարգ և կիազոր դեսպան, նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար, Հանրային հեռուստաընկերության խորհրդի նախկին նախագահ Ալիկ Հարությունյանը: Նախկին նախարարներից Դավիթ Հարությունյանը վերանշանակվել է կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնում, իսկ Վաչե Գաբրիելյանը՝ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար, ով միաժամանակ զբաղեցնում է նաև փոխվարչապետի պաշտոնը: Բացառությամբ վերջին երկուսի՝  մյուս նախարարների  նշանակումները կարելի է ասել անսպասելի էին: Մյուսները ՝բացառությամբ Վարդան Արամյանի, ով 2010-12 թվականներին եղել է ֆինասների նախարարի տեղակալ, պետական  պաշտոններ չեն զբաղեցրել: Եվ ընդհնրապես այս մարդկանց անուննրը հանրությանը  անգամ  մասնագիտական գործունեության առումով  բոլորովին հայտնի չեն: Հայտնի է միայն, որ Իգնատ Առաքելյանը աշխատել է  Երևանի Կոնյակի գործարանում, Աշոտ Մանուկյանը Հրազդանի ՋԷԿ-ի տնօրենն է եղել, Վահան Մարտիրոսյանը Ռոստելեկոմի տնօրենների խորհրդի նախագահն է:Այսինքն՝ նոր նախարաները  համապատասխան ոլորտների մենեջերներ են: Առաջին  հստակ տպավորությունն այն է, որ նոր վարչապետը հրաժարվում է իշխանության քաղաքական թիմից և ձևավորվում է սեփական մենեջերական կառավարությունը: Եթե ընդունենք, որ նախարարի  պաշտոնը քաղաքական է, ապա ենթադրաբար, այդ պաշտոնն զբաղեցնողը պետք է լինի եթե ոչ պրոֆեսիանալ քաղաքական  գործիչ, ապա գոնե  քաղաքական թիմի անդամ: Նոր նախարարները սակայն,  ընդհանրապես քաղաքականության հետ կապ չեն ունեցել. սա փաստ է: Կարեն Կարապետյանը հավանաբար որոշել է տնտեսական բլոկում հենվել բացառապես մասնագիտական կադրերի վրա: Հաշվի առնելով տնտեսության  ներկայիս վատթար վիճակը, հնարավոր է, որ սա արդարացված մոտեցում է և արհեստավարժ կառավարությունը կարող է տնտեսության զարագացման խթան դառնալ: Ինքը՝ Կարեն Կարապետյանը ևս ոչ թե  քաղաքական գործիչ է,  այլ բիզնեսի մենեջեր, ուստի այս մոտոցումը սպասելի էր: Կառավարության ձևավորման այսպիսի տրամաբանությունը հակասում է նոր սահմանադրության տրամաբանությոնը, քանի որ նոր սահմանադրությամբ խորհրդարանը դառնում է վարչապետի ու կառավարության գլխավոր վերահսկողը և առանց քաղաքական թիմերի աջակցության վարչապետի ու կառավարության աշխատանքը դատապարված է  տապալման: Մյուս կողմից մենեջերական կառավարության  ձևավորման տրամաբանության մեջ ամենևին չի տեղավորվում հայտնի ինտրիգան Դավիթ Հարությունյանի և ինտելիգենտ-անգործունյա Վաչե Գաբրիելյանի ներկայությունը: Հենց միայն այս երկու կադրերի վերանշանակումը բավական է, ասելու, որ նոր կառավարությունն ու նոր վարչապետը աշխատանանքի մեջ լուրջ խնդիրներ են ունենալու: Դավիթ Հարությունյանն իր ներկայությամբ <<զարդարել է>> նախորդ երկու նախագահների կառավրությունը, և հայտնի է իբրև  դավեր նյութելու մեծ վարպետ, քառակի չինովնիկ, ով կարող է ժամերով խոսել՝ ապացուցելու համար սեփական տապալման ճշմարտացիությունը: Վաչե Գաբրիելյանը, ով  կառավարությանը հիշատակ մնաց նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանից, ժամանակին չկարողացավ գլուխ հանել  ֆինանսների նախարարությունից: Նրա եվրոպական կրթության և ինտելեկտի իմիտացիան մշտապես կարևորվում էր դրսից ներդրումներ ներգրավելու առումով, բայց այդ  ներդրումներն այդպես էլ չտեսանք և ընդհանրապես այս մարդը  կարծես դանդաղ աշխատելու խորհրդանիշ լինի՝ որևէ նախագիծ սկզբից մինչև վերջ, այդպես էլ գլուխ չբերեց: Ի՞նչ պետք է տան նոր կառավարությանը այս երկու փտած ու ամորֆացած հները և չորս նորերը, ցույց կտա ամենազոր ժամանակը:   Դավիթ Մանուկյան    

դիտվել է 47 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am