25 տարիների խորհուրդը. Անկախության ու պատերազմի արանքում

ԶՈՒ գլխավոր շտապի պետ Յուրի Խաչատուրովը ՀՀ անկախության 25-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել, որում շնորհավորելով ՀՀ անկախության հռչակման 25-րդ տարեդարձի կապակցությամբ` նշել է. «Վատ պաշտպանված երկրի անկախությունը խիստ փխրուն է, խոցելի ու վտանգված: Այդ ճշմարտության խորը գիտակցումով պետք է մեր բանակին անդամագրված յուրաքանչյուր ոք կրի իր ծառայությունը: Այսօրվա անկախությունը հայերի համար դարերի երազանք է եղել: Մեր սերնդին բախտ է վիճակվել իրականություն դարձնել այն, որը մեծ պատիվ լինելուց բացի միաժամանակ մեծ պատասխանատվություն է դնում բոլորիս վրա: Մենք պարտավոր ենք սրբորեն պահել-պահպանել անկախությունը և հաջորդ սերնդին փոխանցել ազատ, ինքնիշխան, ավելի ուժեղ բանակ ունեցող բարգավաճ հայրենիք»: Այնուհետև, նա շնորհակալություն է հայտնել հայրենիքին իրենց նվիրվածությամբ, մարտական գործողությունների ժամանակ աչքի ընկած մեր բանակի զինծառայողներին` հավելելով. «Հպարտությամբ փառք տանք հայրենի հողի համար զոհված մեր հերոս տղաներին ու գլուխներս խոնարհենք նրանց անմոռաց շիրիմների առաջ: Տարածաշրջանում ռազմաքաղաքական լարված վիճակը չի բացառում նոր պատերազմի բռնկումը, որը, իհարկե, մենք չենք ցանկանում, բայց եթե այն կրկնվի, ապա մեր հաղթանակը այդ պատերազմում այլընտրանք չպետք է ունենա: Ահա թե ինչու երբեք չպետք է թուլանա մեր զգոնությունը և այսօր ավելի ուժեղ պետք է լինենք, քան երեկ»: Փաստորեն, ԶՈՒ գլխավոր շտապի պետը ՀՀ անկախության 25-ամյակի նախօրեին չի բացառել` տարածաշրջանում ռազմաքաղաքական լարված վիճակում նոր պատերազմի բռնկումը: Այնպես է ստացվել, որ Հայաստանի անկախության 25-ամյակին մենք կրկին պատերազմի բռնկումը չենք բացառում: Պատերազմի մասին ստիպեց մտածել ապրիլյան քառօրյա պատերազմը, ու դա բնական է: Այսօր Հանրապետության հրապարակում շքեղ զորահանդեսը հպարտության հետ միասին մեզ ստիպում են նաև ոչ մի րոպե չմոռանալ պատերազմի բռնկման մասին: Դրա մասին չմոռանալով, մենք չպետք է մոռանանք նաեւ Հայաստանի պետականությունն ու ինքնիշխանությունն ամրացնելու մասին: 25 տարի քայլելուց հետո մենք պետք է հասնենք նպատակետին` ինքնիշխան պետությանը: ՀՀ քաղաքացին չպետք է նեղանա Հայրենիքից ու հեռանա: ՀՀ քաղաքացին է պետության, բանակի հիմքը: 25 տարին բավարար ժամանակ էր որպեսզի ծանրութեթեւ անենք բոլոր սխալներն ու բացթողումները: Ժամանակ իսկապես, այլեւս չկա: 25 տարին` այլեւս չսխալվել է հուշում: 25 տարիների խորհուրդը` առաջ ընթանալու խորհուրդն է: Թամար Բագրատունի

դիտվել է 69 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am