Պարտադրել խաղաղություն

Ցանկացած բանակ աշխարհում, ունի զինատեսակ, որ աշխարհին ցույց չի տա, բնականաբար, և կան զինատեսակներ, որ, այո, առաջին անգամ միայն զորահանդեսներին կերևան, երեկ «Ազատության» հետ զրույցում ասել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։ Դիտարկմանը, որ մամուլում շրջանառվում է, թե Հայաստանի զինված ուժերի կողմից ձեռք է բերվել «Իսկանդեր M» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիր, և հարցին, թե արդյո՞ք դա համապատասխանում է իրականությանը, Հովհաննիսյանն արձագանքել է. «Ես չեմ պատասխանի այդ հարցին, ինտրիգը կմնա մինչև սեպտեմբերի 21-ի զորահանդեսի պաշտոնական հայտարարությունները։ Եվ այդպես ավելի հետաքրքիր կլինի»։ Հովհաննիսյանը, սակայն հորդորել է չգնալ սիրողական գնահատականների՝ հակառակ ծայրահեղությամբ։ «Ապրիլյան պատերազմին, երբ մեր դաշտում սկսեցին, թույլ տամ ինձ այդպիսի բառեր օգտագործել՝ վատ, անլուրջ գնահատականներ բանակի զինանոցի մասին՝ բացասական իմաստով՝ փամփուշտ չկա, էս չկա, էն չկա և այլն, նման, ներողություն արտահայտությանս համար, հիմարությունները մեծ տեղ գտան հանրության մեջ, ես ցավով դա արձանագրեցի և ասեցի՝ «ժողովուրդ, սրանով մեծ վնաս ենք տալիս մենք մեզ, չի կարելի այսպիսի ծայրահեղության մեջ ընկնել»։ Հիմա դրան հակառակ մեկ այլ ծայրահեղության մեջ եք ընկնում», ասել է նա՝ շարունակելով. «Մեկ երկու զինատեսակներ կան, որ մենք սկսում ենք աստվածացնել՝ ասելով, որ «այ, եթե «Իսկանդեր»-ն ունենք, «Սմերչ»-ը ունենք, «ՏՈՍ»-ը ունենք, ապա վերջ, Ադրբեջանը պարտված է»։ Չի կարելի, սրանք լուրջ չեն, պետք չէ մարդկանց մանիպուլացիաների ենթարկել նման գաղափարներով»։ Իսկապես, մենք բավական հաճախ ենք ընկնում ծայրահեղությունների գիրկը, թե լավի, թե վատի իմաստով: Գերժամանակակից զինատեսակներ ունենալն, իհարկե, որոշակի պաշտպանվածության, հակառակորդին զսպելու կոնկրետ երաշխիք է: Բայց ոչ 100 տոկոսանոց, այն էլ` Ալիևի նմանի դեպքում: Հայկական բանակի ոգին ևս կարևոր է, բայց այն էլ բավարար երաշխիք չէ: Պետությունն ամուր է ոչ միայն իր բանակով, այլ երկրի ներսում` քաղաքացիներով, որոնք ցանկանում են ապրել հայրենիքում, շենացնել հայրենիքը ու պահել այդ բանակը: Իսկ «Իսկանդերն» ու «Սմերչը», եթե Աստված մի արասցե, կարիք լինի` կօգտագործվեն... Հայաստանի Անկախության 25-ամյակը չպետք է ասոցացվի պատերազմի հետ: Իհարկե, մենք երբեք չպետք է բացառենք պատերազմի հավանականությունը: Բայց Հայաստանն ամեն ինչ պետք է անի, որպեսզի խաղաղություն թելադրի, պարտադրի ու ստիպի հակառակորդին, որպեսզի Ալիևը երբեք չունենա կասկածներ, որ` պատերազմ սանձազերծելու դեպքում` կարող է ինչ-ինչ առավելությունների հասնել: Իսկ դա բացառապես զինատեսակների առկայությունը չի ստիպելու նրան այդպես մտածել: Մետաքսյա Շալունց

դիտվել է 69 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am