Զորահանդեսի ողջ զինտեխնիկան ՀՀ ԶՈՒ-նն է. Արծրուն Հովհաննիսյան
« ՀՀ անկախության 25-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսին ցուցադրված ողջ զինտեխնիկան ՀՀ Զինված ուժերինն է: Հայաստանի Հանրապետության անկախության պատմության ընթացքում եղած զորահանդեսների ժամանակ ցուցադրվել են միայն ու միայն Հայկական Զինված ուժերի կազմում եղած սպառազինությունները»,-այա մասին հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ՝անդրադառնալով այն հրապարակումներին, ըստ որի՝ ցուցադրվող զենքերի մի մասը ՀՀ Զինված ուժերինը չէ, և դրանք ցուցադրության համար ռուսական կողմն է տրամադրել: «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը հայտարարել էր, որ եթե «Իսկանդերը» մերը չէ, բայց ցույց ենք տալիս մերի անվան տակ, ավելի վատ է, քան ընդհանրապես չունենալը:
