Ու՞մ է պարգեւներ շնորհել նախագահը
Հրապարակ օրաթերթը գրում է.Անկախության 25-ամյակի կապակցությամբ ՀՀ նախագահը մեդալներ, պարգեւներ, կոչումներ է շնորհել մշակույթի, գիտության, կրթության, առողջապահության, քաղաքական գործիչների։ Լուսանկարում իր ստացած պարգեւից հուզված երգիչ Ռուբեն Մաթեւոսյանն է։ Իսկ ընդհանուր առմամբ ուշագրավ կազմ է ընտրվել։ Այստեղ են ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն ու ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը, Կրակեմ Հրաչն ու Կոմանդոսը, Նառա Շլեպչյանն ու Ռաիսա Մկրտչյանը, նախագահի խնամին՝ «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ տնօրեն Արա Մինասյանն ու «Էրեբունի» ԲԿ տնօրեն Հարություն Քուշկյանը, Ռոզա Ծառուկյանն ու Սվետլանա Նավասարդյանը, ՀՅԴ ղեկավարներ Հրանտ Մարգարյանն ու Արմեն Ռուստամյանը, պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը, գրող Պերճ Զեյթունցյանը եւ ուրիշներ։
