«Բայց կարո՞ղ էիք, չէ, դուք էլ շնորհավորել».Նախագահը ՝լրագրողներին
Այսօր առավոտյան իշխանության բարձրաստիճան պաշտոնյաները՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ այցելեցին Եռաբլուր եւ ծաղիկներ դրեցին սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Զորավարի շիրիմներին: Սերժ Սարգսյանին լրագրողները մի քանի անգամ խնդրեցին գոնե այս տոնական օրը պատասխանել մի քանի հարցի, գոնե ասել, թե այս 25 տարիների ընթացքում ինչ ձեռքբերումներ ենք մենք ունեցել: Սերժ Սարգսյանը լրագրողներին նկատողություն արեց.«Բայց կարո՞ղ էիք, չէ, դուք էլ շնորհավորել»:
