«Գլամուռն» ու «լոլոյությունն» ապահովված են, մնացածը կարեւոր չէ

Մեկնարկեց նոր կառավարության ձեւավորման գործընթացը, հրապարակվեցին կառավարության նոր անդամների նշանակվելու մասին ՀՀ նախագահի հրամանագրերը։ Որքան էլ զարմանալի է՝ նորանշանակների թվում հին ու հայտնի անուններ կան՝ աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյան, ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյան։ Մինչդեռ հայտարարվում էր, թե նոր կառավարությունում տեղ են գտնելու նոր դեմքերը՝ նոր սկզբունքնեով, նոր գործելաոճով։ Անշուշտ նոր անուններ էլ կան, այնքան նոր, որ ոմանց նույնիսկ Googl-ը չի ճանաչում, այսինքն՝ որոնք աշխատանքային կենսագրություն չունեն եւ ենթադրվում է, որ հայտնվել են նոր կառավարությունում բացառապես Կարեն Կարապետյանի հետ ունեցած կապի արդյունքում։ Այսպիսով՝ ֆինանսների նախարար է նշանակվել Վարդան Արամյանը, որը մինչ այդ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալն էր։ Արամյանը նորանշանակներից ամենահայտնին է, 2003 թվականին նշանակվեց ԿԲ դրամավարկային քաղաքականության վարչության և արտաքին հարաբերությունների բաժնի պետ։ Այդ ժամանակ ԿԲ նախագահը նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն էր, նա էլ Արամյանին 2008 թվականին նշանակեց ֆինանսների նախարարի առաջին տեղակալ։ Ամենաուշագրավը Գագիկ Բեգլարյանի պաշտոնանկությունն էր, չնայած տեղեկություններին, որ Բեգլարյանի համար Կարեն Կարապետյանի մոտ բարեխոսել է «Տաշիրի» Սամվել Կարապետյանը, Բեգլարյանն ու Կարապետյանը քավորսանիկական հարաբերություններ ունեն, այդուհանդերձ, Բեգլարյանն էլ չմնաց իր պաշտոնում, ըստ ամենայնի նրան հորդորել են մի քիչ սպասել՝ խոստանալով քաղաքապետի պաշտոնը։ Չնայած նախարարի պաշտոնում էլ նա իրեն շատ լավ էր զգում, քանի որ տնօրինում էր ամենաշահութաբեր՝ 1մլրդ դոլարանոց Հյուսիս-հարավի ծրագիրը։ Կապի և տրանսպորտի նորանշանակ նախարարը Վահան Մարտիրոսյանն է։ Նրա մասին հայտնի է ընդամենը, որ նա «Ռոստելեկոմ»-ի նախկին աշխատող է եղել, այսինքն, նորանշանակ վարչապետը նոր կառավարություն է կանչել-բերել նաեւ ռուսաստանյան շրջանակների աշխատակիցներին։ Իգնատի Առաքելյանը գյուղատնտեսության նախարարի պաշտոնն է զբաղեցնելու՝ փոխարինելով Սերգո Կարապետյանին։ Նա Երևանի կոնյակի գործարանի տնօրենն էր 2015 թվականից, այլ մանրամասներ նոր նախարարի մասին հնարավոր չէ գտնել։ Պակաս ուշագրավ չէ նաեւ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լեւոն Յոլյանի պաշտոնանկությունը, Յոլյանը համարվում է Սերժ Սարգսյանի «մարդը» ու չի բացառվում, որ Կարեն Կարապետյանի համար նրանից ազատվելը սկզբունքային հարց է եղել, որպեսզի այդկերպ վերացնի բոլոր «ականջները» ու ամենակարեւորը՝ առաջին պլան մղի իր փեսային, որը համակարգի փոխնախարարներից է։ Նորանշանակ նախարարը Աշոտ Մանուկյանն է, «Հրազդան Ջեկ» -ի տնօրենն էր։ Այս ընկերության միակ բաժնետերն է հանդիսանում «ԻՆՏԵՌ ՌԱՕ» բաց բաժնետիրական ընկերությունը, և կարելի է ենթադրել, որ Աշոտ Մանուկյանը եկել է ՀՀ կառավարության համակարգ ռուսական կապերի շնորհիվ։ Մի բան հստակ է, որ Կարեն Կարապետյանի կառավարությունը չի լինելու կարկառուն ՀՀԿ-ականների ներկայություն, սակայն զավեշտը Դավիթ Հարությունյանի վերանշանակումն է։ Այնպիսի տպավորություն է, որ Հարությունյանը հավերժ չինովնիկ է, բոլորը գալիս-գնում են, նա մնում է իր տեղում։ Հարությունյանը սկսեց Քոչարյանի ժամանակներից, լեզու գտավ Սերժ Սարգսյանի հետ, ապա Հովիկ Աբրահամյանի կառավարությունում էր առանցքային դերակատարում ստանձնել, հիմա էլ Կարեն Կարապետյանի մոտ է աշխատելու։ Նորանշանակ վարչապետի կադրային առաջին քայլերից կարելի է եզրակացնել, որ նա կառավարությունը դարձնելու է ծանոթ-բարեկամ-հարազատների հավաքատեղի, դե բնական է, որ անփորձ մարդկանց կառավարությունում պետք է ապահովված լինի արտաքին ֆոնը։ Դավիթ Հարությունյանը կստանձնի կառավարության խոսափողի դերը, անվերջ կխոսի նոր որակի կառավարության հռչակած սկզբունքների մասին, բայց ոչինչ էլ չի ասի ու գործ էլ չի արվի, իսկ Կարապետյանն ինքը կապահովի «գլամուռի» էֆեկտը։ Անի Սահակյան

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am