ՀՀ եւ ԼՂՀ նախագահները Եռաբլուրում էին
Անկախության 25-ամյակի առթիվ Երեւանի Եռաբլուր պանթեոնում էին ՀՀ եւ ԼՂՀ նախագահներ Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանը, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, Մեծի տան Կիլիկիո առաջնորդ Արամ Ա-ն, ՀՀ վարչապետը, ԱԺ նախագահը եւ այլ պաշտոնատար անձինք։ Միասնական աղոթքից հետո նրանք հարգանքի տուրք մատուցեցին զոհված հերոսների հիշատակին։
