Բրյուսել-Երևան-Բրյուսել ուղիղ չվերթի համար ստորագրվել է պայմանագիր
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ երեկ «ԱրմՎինգս» (ArmWings) ՍՊԸ-ն և «Բրասլզ Էըրլայնզը» (Brussels Airlines) ավիաընկերությունը պայմանագիր են ստորագրել Բրյուսել-Երևան-Բրյուսել ուղիղ չվերթի համար։ Առաջին չվերթը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին։ Բրյուսելը կրելու է նաև տարանցիկ (transit) գործառույթ ու կապելու է Հայաստանը այլ երկրների հետ ևս։
