Խաչիկ Ասրյանի շնորհավորանքը Անկախության տոնի առթիվ

Հայաստանաշե՛ն հայեր,
Արարչագործ ու Քրիստոսապաշտ հայ ժողովուրդը 20-րդ դարավերջին
հայ ազգային-ազատագրական պայքարի թոհ ու բոհի մեջ ծնված արցախյան
հերոսամարտի ընթացքում, նահատակված եւ կենդանի հերոսների
նվիրվածության ու անձնազոհության, ասել է թե՝ հայրենապաշտության
շնորհիվ ձեռք բերեց անկախ պետականություն, որը յուրաքանչյուրիս համար
դարձավ բացարձակ արժեք՝ այնպես, ինչպես ծնողը, ընտանիքը, հայրենիքը:
Դարերի դաժան փորձությունների միջով անցած հայ ազգը վերջապես
անդամագրվեց անկախ պետությունների ընտանիքին եւ ի հեճուկս մեր
բազում թշնամիների՝ փյունիկի նման կրկին հառնեց մոխիրներից:
«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական
կազմակերպության խորհրդի եւ անձամբ իմ անունից ջերմորեն
շնորհավորում եմ Ձեզ՝ հայոց փառավոր ազգի մեծագույն տոնի՝ Հայաստանի
3-րդ հանրապետության անկախության 25-րդ տարեդարձի առթիվ եւ
մաղթում դեպի հավերժություն քայլող հզոր ու անպարտելի Հայաստան, որի
հարստությունն իր տաղանդավոր ժողովուրդն է, որի անկոտրում բազուկն
արցախյան ծանր մարտերում փառահեղ հաղթանակ տարած հայոց
ազգային բանակն է, որի ուժն ու կայունությունը բոլորիս համար գերագույն
արժեք դարձած հայոց անկախ պետականությունն է:
Փա՜ռք հայոց անկախության համար պայքարի ելած մեր հերոսական
ժողովրդին:
Փա՜ռք հայոց սահմաններն անառիկ պահող հայոց ազգային
անպարտելի բանակին:
Խոնարհում հայրենիքի պաշտպանության համար մարտիրոսված
հերոսների հիշատակի առջեւ:
Հայրենատե՛ր հայեր,
Հայն ունի երկու հավատք՝ Աստված եւ Հայաստան, ու թո՛ղ Աստված եւ
Հայաստանը միշտ լինեն մեր արյան մեջ, մեր սրտերում եւ ուղեղներում:
Աստված պահապան Ձեզ եւ Ձեր ընտանիքներին:
Աստված պահապան Հայաստանին, Արցախին եւ Սփյուռքին:
Շնորհավոր անկախությունդ, Հայաստա՛ն:
Հարգանքով`
«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական
կազմակերպության հիմնադիր նախագահ՝ Խաչիկ Ասրյան

դիտվել է 32 անգամ
Լրահոս
ՃՏՊ Մարտունի-Գավառ ավտոճանապարհին․ կան տուժածներ Կառավարական ինքնաթիռը մեկնել է Սոֆիա՝ տեխսպասարկման․ «Հետք» Շղթայական ավտովթար․ մեքենաներից մեկը բախվել է հաստաբուն ծառի 34 տարի առաջ ժամերի ընթացքում ազատագրվեց հայոց հինավուրց անառիկ բերդաքաղաքը՝ Շուշին Իրանի զինվորականները հաղորդել են նավթատար լցանավի կալանման մասին Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին գումար առաջարկած երիտասարդը ձերբակալվել է Ասադովի շուրջ օղակը սեղմվում է․ Ադրբեջանի վարչապետը սկանդալի կենտրոնում Երևանում բախվել են «Volkwagen ID4»-ը և «BMW»-ն․ վերջինը հայտնվել է մայթին, բախվել լուսացույցին Քրիստոնեությունը հաղթանակած խաղաղության և հաշտության պայմանագիրն է, որը Աստված նվաճել է մարդու համար Ադրբեջանից Հայաստան կուղարկվի դիզելային վառելիքով լի ութ երկաթուղային վագոն Այլ բացատրություն չունեմ, քան համակարգային բառդակը․ Մելիքյան Վեդիում մանկապղծության ենթարկված քույրերի հորեղբայրը ձերբակալվել է ոստիկանների հետ միջադեպի համար Ընտրությունների մասնակից 19 քաղաքական ուժերը բացել են նախընտրական հիմնադրամներ Ձեզ ո՞վ է ասել, որ Ռուսաստանը սպասելու է․․․ դե կտեսնե՛ք՝ ինչ կանեն, եթե․․․ Սուրեն Սուրենյանց (video) Նիկոլի ընտրողներին հարցրե՛ք՝ ո՞վ է պահել ու պահելու Հայաստանը, հենց Թուրքիան հարձակվի․ Հարությունյան (video) Իմ էս ծերացած խելքով ես Փաշինյանին չեմ ընտրի․ Հարցում (video) Ալե՛ն, նայիր խոշտանգված Վիգենի դեմքին ու հիշի՛՝ ինչ էիր ասում․ Հայկ Նահապետյան (video) Ամեն անգամ, երբ սեղանին դրված է լինում դիվանագիտական լուծումը, ԱՄՆ-ը ընտրում է անխոհեմ ռшզմական արկածախնդրnւթյունը. Արաղչի Լսե՛ք թուրք վերլուծաբանին․ 500 միլիարդ են շահելու Մեղրու ճանապարհից, մենք՝ 0․ Խոսրով Հարությունյան (video) Թուրքիան մանրամասներ է հայտնել «Զանգեզուրի միջանցքի» աշխատանքներից Մենք ենք մեղավոր, որ այդ հիմարին բերել ենք․ քաղաքացիների զայրույթը՝ Փաշինյանի մասին խոսելիս (video) Ոչ մի ղեկավարի օրոք 3 պատերազմ չէինք տեսել․ Հարցում (video) «Համակարգային բառդակ»․ պաշտպանը Վեդիի երեխաների հորեղբոր գործով նոր մանրամասներ է հայտնում «Հլը սրանց խոսալը նայե՛ք»․ Քննչական կոմիտեի նախագահ, էս ի՞նչ խայտառակ բան ես ասում․ Հայկ Նահապետյան (video) Եթե Արևմուտքը խոչընդոտի Հաղթանակի տոնը նշելուն, ներում չի լինի. Լավրով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am