Հովհաննես Հարությունյանը կմնա անազատության մեջ
Այսօր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվում էր «Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի խափանման միջոց կալանքը երկարաձգելու մասին ներկայացված միջնորդության քննությունը: Ինչպես տեղեկացանք փաստաբան Հայարփի Սարգսյանից Հովհաննեսը կմնա անազատության մեջ. «Դատարանը բավարարեց քննիչի միջնորդությունը՝ Հովհաննես Հարությունյանի կալանավորումը երկու ամիս ժամանակով երկարացնելու մասին, և մերժեց գրավի միջնորդությունը»: Հովհաննես Հարությունյանը «Դատապարտյալների հվանդանոց» ՔԿՀ-ից տեղափոխվել էին դատարան:
