Վարդևան Գրիգորյանի առանձնատան տարածքում տեսախցիկներ կան, որոնք զննվում են
Գյումրիում քաղաքապետի ԲՀԿ-ի թեկնածու Վարդևան Գրիգորյանի առանձնատան տարածքում տեսախցիկներ են տեղադրված, որոնց տեսագրությունները նախաքննական մարմինն արդեն առգրավել է: Հիշեցնենք, որ Վարդևան Գրիգորյանի որդին՝ Արշակը, ըստ նախնական տեղեկությունների ինքնասպանություն է գործել իրենց տան նկուղում: Տեսախցիկների մասին տեղեկությունը Armtimes.com-ի հետ զրույցում հաստատել են ՀՀ քննչական կոմիտիեց հավելելով, որ քննությամբ պարզվել է, որ առանձնատան տարածքում կան անվտանգության տեսախցիկներ, որոնց տեսագրություններն արդեն իսկ օրենքով սահմանված կարգով զննվում են:
