Վերադարձել է
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հովիկ Աբրահամյանն իր պաշտոնանկությունից հետո մեկնել էր երկրից: Նախկին վարչապետը գտնվում էր Դուբայում: Hayeli.am-ի տեղեկություններով՝ Հովիկ Աբրահամյանը վերադարձել է: Հիշեցնենք, որ նախկին վարչապետը ներկա չգտնվեց նաև սեպտեմբերի 17-ին արդեն նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի որդու հարսանեկան արարողությանը: Շատերը նրա բացակայությունը պայմանվորում էին այն հանգամանքով, որ նա չի ցանկացել ներկայանալ նոր կարգավիճակով՝ խուսափելով լրացուցիչ հարցերից:
