Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ողջունել ու աջակցել է Հաագայի Միջազգային քրեական դատարանի կողմից հետաքննության սկսմանը, որն առնչվելու է 2008 թվականի ռուս-վրացական զինված հակամարտության ընթացքում հնարավոր ռազմական հանցանքներին ու էթնիկ վրացիների սպանություններին։
Georgia Online-ի փոխանցմամբ՝ Սաակաշվիլին հիշեցրել է, որ ժամանակին իր կարիերան սկսել է որպես մարդու իրավունքների հարցերով մասնագետ և 2004 թվականին նախաձեռնել է Վրաստանի կողմից միջազգային տրիբունալի իրավասության ճանաչումը։ Սաակաշվիլին խոստովանել է, որ փաստերի հաստատման գործընթացը բարդ կլինի։
Հիշեցնենք,որ Միջազգային քրեական դատարանը հունվարի 27-ին հավանության է արժանացրել 2008 թվականի հուլիսի 1-ից մինչև հոկտեմբերի 10-ը տեղ գտած հնարավոր ռազմական հանցանքների ու էթնիկ վրացիների սպանությունների հետաքննումը։
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը