Արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արարատի մարզում
Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արարատի մարզում: Վաղ առավոտվանից Մասիս քաղաքի Նոր թաղամասի 15/2 շենքի բակում խմելու ջրի խողովակի վթարման պատճառով ջուրը գրոհել էր ոչ միայն նշված շենքի, այլ նաև հարակից փողոցները: Ինչպես Մասիսից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի մասին բնակիչներն ահազանգել են Մասիսի քաղաքապետարան, տեղի «Հայջրմուղկոյուղի» ընկերություն, սակայն, ըստ բնակիչների՝ ոչ մի դրական արձագանք չեն ստացել: Այս մասին տեղեկանում ենք shamshyan.com կայքից:
