Ռուսական կապիտալը կգրավի՞ Հայաստանը

Հայաստանի բազմաթիվ համայնքներում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից հետո օդում կախված հաղթական ու հուսադրող տրամադրություններ կան՝ կապված ՀՀԿ-ական բազում թեկնածուների պարտության առիթով։ Ինչպես ընտրությունների արդյունքներից հետո է հայտնի դարձել ՀՀԿ-ական 8 տասնյակից ավելի թեկնածուներ են պարտվել, դիտարկելով ԿԸՀ-ի ներկայացրած պատերը այդ համայնքների մեծ մասում ՀՀԿ-ականներն իրենց պաշտոնները զիջել են անկուսակցականների, հատուկենտ բացառությամբ ՀՅԴ եւ ԲՀԿ թեկնածուների եւ ընդդիմադիր մեկ-երկու անձանց։ Օրինակ Տավուշի մարզի Նոյեմբերյանի, Իջեւանի եւ Բերդի տարածաշրջաններում իշխող ՀՀԿ-ն պարտվել է անկուսակցականներին: Օրինակ` Նոյեմբերյան քաղաքում, որ համայնքների խոշորացման ծրագրով ներառում է նաեւ սահմանամերձ 8 գյուղեր, համայնքի ղեկավարի համար  պաքարում էր 7 թեկնածու: Ըստ Կենտրոնական Ընտրական հանձնաժողովի տվյալների՝ Նոյեմբերյանի գործող քաղաքապետ, ՀՀԿ անդամ Վանուշ Ամիրաղյանը, ով համայնքի ղեկավարի թեկնածու է առաջադրվել ՀՀԿ տեղական կազմակերպության խորհրդի որոշմամբ, ընտրությունների արդյունքում ստացել է 2355 ձայն: Անհատ ձեռներեց, անկուսակցական Կարեն Աբազյանը ստացել է 2588 ձայն: Պարտվող թեկնածուների մեջ է նաեւ «Լուսավոր Հայաստանի» թեկնածուն: Սա շեշտում ենք այն բանի համար, որպեսզի հասկանալի լինի, որ պայքարում ներգրավված է եղել նաեւ ընդդիմության ներկայացուցիչ։ Այսինքն այս փաստով ինքնստինքյան ի չիք է դառնում հասարակության շրջանում առաջ եկած միամիտ ոգեւորությունը, քանի որ ժողովուրդը ոչ թե ընտրությունը կատարել է հօգուտ ընդդիմության,կամ ի հեճուկս իշխանության, այլ բոլորովին այլ հանգամանքներից ելնելով։ Օրինակ Նոյեմբերյան համայնքի ղեկավարի ընտրություններում հաղթած Կարեն Աբազյանը ինքնառաջադրել էր, սակայն մամուլն արդեն գրել է այն մասին, որ նա Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի մտերիմներից է: Կողբ համայնքում էլ գրեթե նույն պատկերն է, առաջադրվել էր համայնքի ղեկավարի 4 թեկնածու: Կողբի գործող գյու¬ղապետ, ՀՀԿ անդամ, ՀՀԿ¬-ի կողմից թեկնածու առ¬աջադրված Արամայիս Աբո¬վյանը ստացել է 932, Կողբի նախկին գյուղապետ, անկուսակցական Արսեն Աղաբաբյանը՝ 1248: Նա էլ է համարվում Աբովյանի մտերիմներից մեկը։ Անկուսակցականների համատարած հաղթարշավից կարելի է ենթադրել, որ իշխանությունը հատուկ օպերացիա է կիրառել ՏԻՄ ընտրություններին, որոնք ըստ էության համարվում են 2017-ի խորհրդարանական ընտրությունների նախերգանքը։ Անշուշտ, անկուսակցական համայնքապետերը ենթարկվելու են իշխանությանը, խաղալու նրա թելադրած խաղի կանոններով, սակայն նման տեխնոլոգիայով կարկառուն ՀՀԿ-ականներին մեծ հաշվով հասկանալի ուղերձ է հղվում հաջորդ իշխանության բանաձեւումի մասին։ Սա նշանակում է, որ հաջորդ խորհրդարանի ու իշխանության ձեւավորման հարցում էլ առանցքային դերակատարում չեն ստանձնելու կուսակցականները։ Թեպետ մեծ հաշվով այդ գործընթացի մեկնարկն արդեն իսկ տրվել է Կառավարության փոփոխությունով ու վարչապետի պաշտոնում անկուսակցական Կարեն Կարապետյանի նշանակումով։ Մենք այդ առիթով անդրադարձել էինք նկատելով, որ ըստ էության ռուսական շրջանակներն են դառնում հայաստանյան ներքաղաքական ու տնտեսական գործընթաների թելադրող սուբյեկտ, այսինքն նրանց կողմից ֆինանսական ներդումներն ու կապիտալի հոսքը Հայաստան հենց այնպես չի եղել եւ չի լինում, դա որոշակի գին ունի ու հիմա այդ շրջանակները պահանջում են այդ գինը։ Անհերքելի է, որ երբեմնի կուսակցականներն ու ՀՀԿ-ի կայացման առաջամարտիկներն այլեւս հետին պլաններ են մղում եւ կառավարության ձեւավորման օրինակով ու ՏԻՄ ընտրությունների ոչ պատահական արձանագրումով է տեղի ունենալու հաջորդ խորհրդարանի եւ իշխանության ձեւավորումը։ Անի Սահակյան

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am