Աշոտ Պետրոսյանը ևս երկու ամիս կմնա կալանքի տակ
Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվում է «Սասնա ծռեր» խմբի անդամ Աշոտ Պետրոսյանի խափանման միջոց կալանքը երկարաձգելու մասին քննիչի ներկայացրած միջնորդություն: Ինչպես տեղեկացնում է Պետրոսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը Աշոտ Պետրոսյանը ևս երկու ամիս կմնա կալանքի տակ: Այսպիսով դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը, սակայն Արայիկ Պապիկյանը որոշումը կբողոքարկի:
