«Սմերչդ» «Իսկանդերիս» վնաս չի

Ադրբեջանը մեծ նշանակություն է տալիս ԱՊՀ-ին անդամակցելուն, և մենք կարծում ենք, որ 25 տարում կազմակերպությունն անցել է շատ մեծ ճանապարհ, անցել է շատ փորձությունների միջով, օրերս Բիշքեկում ԱՊՀ երկրների պետությունների ղեկավարների խորհրդի նիստում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը` հավելելով. «Մեր կազմակերպությունը ստեղծվել է որոշակի պատմական իրադարձությունների հետևանքով, և մեր ժողովուրդների ու ղեկավարների իմաստնությունը հանգեցրել է նրան, որ 25 տարի անց մենք ունենք կազմակերպություն, որը շատ կարևոր նշանակություն ունի թե՛ տարածաշրջանի, թե՛ աշխարհի համար, քանի որ մեր կազմակերպության աշխարհագրությունը բավական ընդարձակ է»։ Ալիևի հայտարարությունը կարելի է դիտարկել որպես Ռուսաստանի նախագահ Պուտինին ուղղված կոնկրետ ուղերձ: Բանն այն է, որ նույն օրը Հայաստանի անկախության 25-ամյակին ընդառաջ անցկացվելիք զորահանդեսի փորձի ժամանակ Երևանում` Հանրապետության հրապարակում, ցուցադրվեց «Իսկանդեր M» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրը։ Ալիևը, մեղմ ասած, այնքան ուրախ չի լինի սույն փաստով` հաշվի առնելով Պուտինի հետ նրա ջերմ հարաբերություններն ու Ռուսաստանի հետ մի քանի միլիարդ դոլարի հասնող զենքի պայմանագրերը: Ուստի այլ բան, քան Ռուսաստանի դերը շեշտել, Ալիևին չի մնում: Թեև պաշտպանության նախարարությունն առայժմ պաշտոնապես չի հայտարարում «Իսկանդեր M»-ի առկայության մասին, հայաստանյան փորձագետները վստահեցնում են՝ այո, դա ճիշտ այն զինատեսակն է, որից ամբողջ աշխարհում Ռուսաստանից հետո ունի նաև Հայաստանը։ Ռուսաստանյան և ադրբեջանական լրատվամիջոցներն անդրադարձել են Հայաստանում «Իսկանդեր M»-ի ցուցադրմանը: «Ռեգնում» գործակալությունը գրել է՝ Հայաստանն աշխարհում առաջին երկիրն է Ռուսաստանից հետո, որը ձեռք է բերել «Իսկանդեր» համալիր։ Գործակալության փոխանցմամբ՝ վերջին ամիսների ընթացքում Ռուսաստանը Հայաստանին տրամադրել է նաև այլ զինատեսակներ, դրանց մեծ մասը՝ 200 միլիոն դոլար արտոնյալ վարկի շրջանակում։ Հայաստանի համար, սա ռազմավարական նշանակության զինատեսակ է։ Դրանով հնարավոր է խոցել ռազմավարական մեծ նշանակություն ունեցող թիրախներ՝ սկսած հրամանատարականից, վերջացրած՝ էներգետիկ նշանակության։ Դա մի զինատեսակ է, որն ունի քաղաքական՝ զսպման ռազմավարության իրականացման նշանակություն, և իհարկե ռազմական։ Այսինքն` Ադրբեջանի լայնամասշտաբ ռազմական գործողությունների դիմելու ձգտումն արգելակելու որոշակի միջոց է: Հայաստանին «Իսկանդեր» տրամադրելու որոշումը ռուսական կողմը, թերևս, ընդունել էր՝ հաշվի առնելով ռազմական բալանսի պահպանումը։ Կա կարծիք, որ եթե անգամ Ռուսաստանն Ադրբեջանին ևս նման զինտեխնիկա տրամադրի, դա կլինի միայն այն դեպքում, եթե հայ-ռուսական հարաբերություններում կտրուկ վատացում լինի, այսինքն, բալանսի կոպիտ խախտում տեղի կունենա։ Կարելի է ենթադրել, թե ինչ զգացողություններ են առաջացել Ադրբեջանի նախագահի մոտ` Երևանում «Իսկանդեր M»-ի ցուցադրության արդյունքում: Բայց հրճվել դրանով, բնավ էլ չարժե: Նախ, Ռուսաստանը կարող է նույն զինատեսակից նաև Ադրբեջանին տրամադրել։ Բացի այդ, Ադրբեջանը կարող է ունենալ այլ զինատեսակներ, որոնք էլ մենք չունենք։ Ապրիլի քառօրյա պատերազմում Ադրբեջանը կիրառեց «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, և ոչ միայն Ռուսաստանից, այլև այլ երկրներից Ադրբեջանը մշտապես հարձակողական զենք գնելու իր ձգտումներով վաղուց չի թաքցնում: Այնպես որ, ռազմական բալանսն այսպես, թե այնպես խախտված է: Մետաքսյա Շալունց

դիտվել է 8 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am