Նախնական վարկած.Գյումրու քաղաքապետի թեկնածուի որդին ինքնասպանություն է գործել
Հայաստանի Քննչական կոմիտեից հայտնում են,որ Գյումրու ՏԻՄ ընտրություններում ԲՀԿ-ի թեկնածու Վարդևան Գրիգորյանի որդու՝ Արշակ Գրգորյանի դին հայտնաբերվել է իրենց տան նկուղում: «Ահահզանգը ստացել ենք հիվանդանոցից: Անմիջապես ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցառումներ՝ պարզելու դեպքի վայրը և մահվան հանգամանքները: Նախնական տվյալներով, նա հրազենային վնասվածքը ստացել է իրենց տան նկուղում, որտեղ հայտնաբերվել են արյան հետքեր և «Մակարով» տեսակի ատրճանակ», - հայտնեցին ՀՀ Քննչական կոմիտեից: Նախնական վարկածով, Վարդևան Գրիգորյանի որդին՝ Արշակ Գրգորյանը ինքնասպանություն է գործել:
