Լևոն Յոլյանը չվերանշանակվեց
Սերժ Սարգսյանն այսօր էներգետիկայի և բնական պաշարների նոր նախարար է նշանակել. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ. Աշոտ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար»: Հիշեցնենք, որ մինչ այդ պաշտոնը զբաղեցնում էր Լևոն Յոլյանը:
