Գյուղատնտեսության նոր նախարարի անունը հայտնի է
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ Աշոտ Մանուկյանը նշանակվել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար: Գյուղատնտեսության նախարար է նշանակվել Իգնատի Առաքելյանը, իսկ ՀՀ կապի և տրանսպորտի նախարար է նշանակվել Վահան Մարտիրոսյանը։ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մեկ այլ հրամանագրով Դավիթ Հարությունյանը նշանակվել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար:
