ՀՀԿ-ն ու ՖԻՖԱ-ն՝ համեմատականներ
ՀՀԿ թեկնածուներից շուրջ 160-ը ընտրվել կամ վերընտրվել է իր պաշտոնում: Այս մասին ՀՀԿ գրասենյակում հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով սեպտեմբերի 18-ին կայացած ՏԻՄ ընտրություններին։
Արմեն Աշոտյանը ՀՀԿ-ն համեմատեց Բրազիլիայի և Գերմանիայի հավաքականների հետ:
«Մենք արձանագրում ենք, որ խնդիրներ ենք ունեցել որոշ համայնքներում։ Անգամ Բրազիլիայի և Գերմանիայի հավաքականներն են խնդիրներ ունենում, ոչ ոքի են խաղում կամ պարտվում, բայց ՖԻՖԱ-ի սանդղակում միշտ առաջատար դիրքերում են»,- նշեց Աշոտյանը։
