Աշոտյանը կրկին Ծառուկյանի մասին
ՀՀ նախագահը Գագիկ Ծառուկյանին պարգեւատրել է սպորտի ոլորտում գրանցած հաջողությունների համար, այն կապ չունի քաղաքականության հետ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը` անդրադառնալով հարցին` ինչպես եղավ, որ մեկ տարի առաջ «Դոդ» անունով կոչող ինչ-որ մեկին նախագահը պարգեւատրեց: «Պարգեւատրումը քաղաքական կոնտեքստում չի եղել, Գագիկ Ծառուկյանը պարգեւատրվել է սպորտային հաջողությունների համար»,-պատասխանեց ՀՀԿ փոխնախագահը:
