Վաչե Գաբրիելյաը նոր կառավարությունում ընդգրկվելու մասին
ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարի պաշտոնակատար Վաչե Գաբրիելյանի կարծիքով ինքը ևս կլինի նոր կառավարության կազմում: «Ես հնարավոր եմ համարում նոր կառավարությունում լինելը: Վարչապետի մոտ քննարկումներ են իրականացվում, եւ օրենքով կա սահմանված ժամանակ թե՛ կառավարություն կազմելու, թե՛ 20-օրյա ժամկետում ծրագիր ներկայացնելու ԱԺ: Կարծում եմ, որ ժամանակի ընթացքում թե՛ նոր կառավարության կազմը պարզ կլինի, թե՛ կառավարության ներկայացրած մոտեցումները»,-այսօր՝ սեպտեմբերի 20-ին, լրագրողների հետ զրույցում նշեց նա: Վաչե Գաբրիելյանի խոսքով, ինքն այդ հարցով զրուցել է վարչապետի հետ, անդրադարձ կատարել զարգացման հեռանկարներին եւ նախկին մոտեցումների սխալ կամ ոչ սխալ լինելուն:
