ԱՄՆ պետքարտուղարը շնորհավորել է Հայաստանի անկախության 25-ամյակը
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին շնորհավորել է Հայաստանին՝ անկախության 25-րդ տարեդարձի կապակցությամբ: Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ՝ Քերին նշել է, որ ԱՄՆ-ը խորապես գնահատում է ջերմ բարեկամությունը Հայաստանի հետ: «Նախագահ Օբամայի և ամերիկացի ժողովրդի անունից ցանկանում եմ շնորհավորել հայ ժողովրդին՝ սեպտեմբերի 21-ին ձեր ազգի անկախության 25-ամյակի կապակցությամբ: Մենք գնահատում ենք Հայաստանի հաստատուն օժանդակությունը արդյունավետ միջազգային խաղաղապահական գործունեության մեջ, և Սիրիայում փախստականների ճգնաժամի հարցում նրա առաջատար դերակատրությունը: Մենք նաև շնորհակալ եմ ԱՄՆ-ում կենսունակ և մեծ հաջողությունների հասած ամերիկահայ համայնքի ներկայության համար»,- ասվում է ուղերձում:
