Կարեն Կարապետյանը չեղյալ է ճանաչել Հովիկ Աբրահմյանի որոշումները
ՀՀ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը չեղյալ է համարել ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի 2016թ. սեպտեմբերի 6-ի երկու որոշումները։ «Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 75-րդ հոդվածի 1-ին մասի` Չեղյալ ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2016 թվականի սեպտեմբերի 6-ի «Հայկ Հարությունյանին Ղազախստանի Հանրապետություն գործուղելու մասին» N 815-Ա որոշումը: Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 75-րդ հոդվածի 1-ին մասի` Չեղյալ ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2016 թվականի սեպտեմբերի 2-ի «Արմեն Մուրադյանին Դանիայի Թագավորություն գործուղելու մասին» N 800-Ա որոշումը»:
