Պուտինը չբանակցեց Սարգսյանի ու Ալիևի հետ, կամ` Բիշքեկի «սառը ցնցուղը»

Ղրղըզստանի մայրաքաղաք Բիշքեկում սեպտեմբերի 16-ին ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստն էր: ԱՊՀ-ն այս տարի նշեց կազմավորման 25-ամյակը, Բիշքեկի գագաթնաժողովը հոբելյանական է: Կառույցի անդամ պետությունների ղեկավարները, ի թիվս այլ փաստաթղթերի, ստորագրել են հոբելյանին նվիրված հայտարարություն: 2017թ. ԱՊՀ-ի նախագահությունը Ղրղըզստանից կանցնի Ռուսաստանին, և պաշտոնական Մոսկվան հայտարարել է, որ մշակել է կառույցն արդիականացնելու ռազմավարություն: Գագաթնաժողովի նախօրեին ռուսաստանյան «Վեստի»-ին տված հարցազրույցում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն քննադատել էր ԱՊՀ՝ ասելով, թե «արդյունքները հիասթափեցնում են»: Սակայն ԱՊՀ-ն հաճախ անվանում են «հետխորհրդային երկրների ղեկավարների ակումբ»՝ ընդգծելով, որ կառույցի շրջանակներում արդյունավետ գործունեություն չկա: Ինչևէ, Սերժ Սարգսյանն այդ ամբիոնն օգտագործեց Ալիևի վարած քաղաքականությունը քննադատելու համար: Իր ելույթում Ս. Սարգսյանը անդրադարձել է նաև ղարաբաղյան խնդրին` նշելով. «Ցավոք, նաև մեր Համագործակցության տարածքում պահպանվում են լարվածության և դիմադրության օջախներ: Այս տարվա ապրիլին, 1994թ. հաստատված հրադադարից հետո առաջին անգամ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում վերսկսվել է պատերազմը: Այդ գործողությունները հանգեցրել են ոչ միայն մարտական կորուստների, այլ նաև զոհերի խաղաղ բնակչության շրջանում, ուժեղ հարված հասցրել բանակցային գործընթացին: Ես անդրադառնում եմ այս հարցին, քանի որ հենց այստեղ՝ Բիշկեկում է ստորագրվել հրադադարի արձանագրությունը, որը հիմնված էր 1994թ. ապրիլի 15-ի ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հայտարարության դրույթների վրա: Նուրսուլթան Նազարբաևը վկա է, նա մասնակից է եղել: Այսինքն, ԱՊՀ պետությունները ինչ-որ իմաստով այս անժամկետ համաձայնության իրականացման երաշխավոր են հանդիսանում, որն արձանագրում է հակամարտության ամբողջական կարգավորման ձեռքբերման անհրաժեշտությունը բացառապես քաղաքական միջոցներով: Մենք միշտ հստակ շարադրել ենք մեր դիրքորոշումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշմանը համահունչ. այն է` հակամարտության կարգավորումը խաղաղ բանակցությունների միջոցով՝ հիմնված միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների, ինչպես նաև խելամիտ փոխադարձ փոխզիջումների վրա, ընդգծում եմ՝ փոխադարձ փոխզիջումների»: Այնուհետև երախտագիտություն հայտնելով ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինին, ռուսաստանյան կողմին, որն ԵԱՀԿ ՄԽ-ի մյուս համանախագահների՝ Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների հետ միասին ձեռնարկում է հնարավոր քայլեր Ղարաբաղյան հակամարտության քաղաքական-դիվանագիտական կարգավորման, Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած գագաթնաժողովների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ուղղությամբ, Սերժ Սարգսյանը, փաստացի, Իլհամ Ալիևին հիշեցրել է, թե որ կետից պետք է շարունակվեն ղարաբաղյան բանակցությունները: Դրանք են` Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում ձեռքբերված պայմանավորվածությունները, որոնց պաշտոնական Բաքուն ոչ մի կերպ համաձայնություն չի տալիս: Սարգսյանն Ալիևի ուղեղը նաև «թարմացրել» է մեկ այլ հիշեցումով. «Դա, նախևառաջ, ռազմական գործողությունների դադարեցման 1994-1995թթ. եռակողմ անժամկետ պայմանավորվածությունների անվերապահ կատարումն է, միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծումը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի առաքելության հնարավորությունների ընդլայնումը: Մենք առաջնորդվում ենք նրանով, որ վերոնշյալ պայմանավորվածությունների հետևողական իրագործումը կստեղծի համապատասխան մթնոլորտ բանակցային գործընթացի առաջխաղացման համար»: Բիշքեկում գտնվող Ադրբեջանի նախագահը տարածված լուսանկարներից նկատվում է, թե որքան նյարդային էր: Իհարկե, եռակողմ հանդիպում չանցկացվեց, կարելի է ասել, Պուտինն այս անգամ պատեհ առիթը չօգտագործեց բանակցությունների սեղանի շուրջ նստելու և Մոսկվայի դերը կրկին շեշտելու համար: Ինչու՞... Այս հարցի պատասխանը, թերևս, տվել է Սերժ Սարգսյանն իր ելույթով, և ոչ միայն Ալիևին, նաև` Պուտինին: Հարավային Կովկասում լարվածության օջախի պահպանման մեղավորը ագրեսիայի դիմած կողմն է, իսկ դա նշանակում է նոր իրավիճակում` ստանձնած պարտավորությունների կատարում Ադրբեջանի կողմից: Ալիևը դիմել է ագրեսիայի, նրան առաջարկվել են պայմաններ, դրանք նա պետք է իրականացնի: Հակառակ դեպքում բանակցությունների սեղանի շուրջ նստելն ու լուսանկարվելն, իսկապես, անիմաստ է... Թամար Բագրատունի

դիտվել է 100 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am