«Ժամանակ». ԱԺ արտահերթ նիստ կգումարի
«Մեր տեղեկություններով հաջորդ երկուշաբթի՝ սեպտեմբերի 26-ին ԱԺ-ում նախատեսված Է արտահերթ նիստ, որի օրակարգում լինելու Է համաներում հայտարարելու մասին նախագծի քննարկումը։ Դեռ ամիսներ առաջ հայտնի Էր, որ Անկախության 25-րդ տարեդարձի կապակցությամբ համաներման նախագիծը պատրաստ Է, սակայն իշխանությունները տատանվում Էին համաներում հայտարարելու ժամկետների հարցում։ Ի վերջո որոշում Է կայացվել գործընթացը չուշացնել»,–գրում է թերթը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
