Մեծամորի քաղաքապետ է ընտրվել Ռոբերտ Գրիգորյանը
Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի ղեկավար է ընտրվել Ռոբերտ Գրիգորյանը: Ռոբերտ Գրիգորյանը հավաքել է 2 հազար 80, Ավետիք Հարությունյանը ՝ 1 հազար 868, Սամվել Հովհաննիսյանը՝ 129 ձայն: Ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 9 հազար 268, գրանցված և քվեաթերթիկ ստացած քվեարկության մասնակիցների թիվը, ըստ ստորագրությունների՝ 4 հազար 233: Անվավավեր է ճանաչվել 127 քվեաթերթիկ:
