Պուտինի նախկին թիկնապահն ընտրվել է Տուլայի նահանգապետ
Տուլայի շրջանի նահանգապետի ընտրություններում ընտրական հանձնաժողովների բոլոր արձանագրություններում հաղթել է տարածաշրջանի գործող ղեկավար Ալեքսյե Դյումինը, փոխանցում է BBC-ն: Նա հավաքել է ձայների 84%-ը: Դյումինը երկար տարիներ աշխատել է որպես ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի թիկնապահ, որից հետո զբաղեցրել է Ցամաքային զորքերի գլխավոր կոմիտեի առաջին տեղակալի պաշտոնը, ինչպես նաև եղել պաշտպանության նախարարի տեղակալ:
