Որևէ հանձնաժողովի անդամ, նախագահ չի եղել անկախ. Էջմիածնում Վախի մթնոլորտը հաղթեց
Հակոբ Հակոբյանը hayeli.am-ի հետ զրույցում նշեց, որ ընտրություններն անցան նույն վախի մթնոլորտում: «Որևէ հանձնաժողովի անդամ, նախագահ չի եղել անկախ, բոլորը եղել են քաղաքապետարանի աշխատողներ»,- ասաց Հակոբ Հակոբյանը, ով Արթուր Թումանյանի հովանավորն է: Շտաբի ոչ մի աշխատակից այդքան համարձակություն չունի որևէ ընտրախախտում արձանագրի, բոլորը վախեցած են, իսկ Արթուր Թումանյանի դեպքը վախի մթնոլորտը թեժացնելու համար էր թե ոչ, ես ոչինչ չեմ կարող ասել, դա քննությունը կպարզի, անգամ ինձ համար զարմանալի և անհասկանալի մնաց թե ինչպես են թողել որ առկա պայմաններում խեղճ մարդը 3600 ձայն հավաքի»:
