Հայ Ազգային Կոնգրեսը Արարատում հաղթանակ է տարել մեծ ձայների տարբերությամբ
Արարատի մարզի Արարատ քաղաքի համայնքային ավագանու ընտրություններից հետո իր հաղթանակ է տոնել Հայ Ազգային Կոնգրես կուսակցության ներկայացուցիչ Արսեն Հակոբյանը: Ինչպես մեզ հետ զրույցում ասաց Արսեն Հակոբյանը՝ 18/1-ից 18/7 տեղամասերում հաղթանակ է տոնել Հայ Ազգային Կոնգրես կուսակցության ներկայացուցիչ Արսեն Հակոբյանը: Արսեն Հակոբյանը նշեց, որ ՀՀԿ-ից եղել է 12, ԲՀԿ-ից 3, Դաշնակցությունից 1 թեկնածու՝ նշելով, որ իր և մյուս թեկնածուների ձայների միջև տարբերությունը ակնհայտ է: «Պետք է այնպես անենք, որ մեր աշխատանքից ժողովուրդը գոհ լինի»,- եզրափակեց մեր զրուցակիցը:
