Հայտնի է Ապարանի քաղաքապետի անունը
Արագածտոնի մարզի Ապարան համայնքի ղեկավար է ընտրվել Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ներկայացնող Գոռ Աբրահամյանը: Գոռ Աբրահամյանի օգտին քվեարկել է 2 հազար 408 ընտրող: Ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 5 հազար 787, գրանցված և քվեաթերթիկ ստացած քվեարկության մասնակիցների թիվը, ըստ ստորագրությունների՝ 3 հազար 673, որից միայն 1112 ձայնը Գոռ Աբրահամյան մրցակից Էդգար Փարվանյանի օգտին: Անվավեր է ճանաչվել 95 քվեաթերթիկ:
