Արտակարգ ու լարված իրավիճակ Հրազդանում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, արտակարգ ու լարված իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում։ Վաղ առավոտվանից Հրազդան քաղաքի՝ ԽՍՀՄ տարիներից գործող «Հրազդանմեքենա» արտադրական միավորման տարածքում գործող գազաբալոնների արտադրամասի մոտ 30-ից ավելի աշխատակիցներ արդարացիորեն բարձրաձայնում ու պահանջում են տարիներով ու ամիսներով կուտակված իրենց աշխատավարձը։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ակցիայի մասնակիցներն ասում էին. «Մարդիկ կան, ովքեր մի քանի տարի, իսկ մարդիկ էլ կան, մի քանի ամիս աշխատավարձ չեն ստացել։ Տնօրինությունը՝ տնօրեն Մեխակ Գաբրիելյանի գլխավորությամբ ռսի զավտրա է անում՝ ամեն անգամ հանդիպելով մեզ՝ փափուկ բարձ է դնում գլխներիս տակ՝ ասելով, թե՝ 3 օրից բոլորդ աշխատավարձները կստանաք։ Սա այն գործարանն ա, որ կանոնավոր ունեցել է գազաբալոնների արտահանում ոչ միայն ԱՊՀ երկրներ, այլ նաև արտասահմանյան մի քանի երկրներ և գիտենք, որ պատվիրատուները գումարները ժամանակին վճարել են տնօրինությանը, սակայն, չգիտես ինչու, նրանք չեն բարեհաճում կանոնավոր վճարել։ Բանկերից վարկ ենք վերցրել՝ հավատալով, որ մեր հալալ քրտինքը տնօրինությունը կվճարի ու հիմա օրը մեջ բանկերից անհանգստացնում են մեզ։ Էլ չենք ասում կոմունալ վճարումները ժամանակին կատարելու մասին։ Խանութներից հացն ու սուրճը նիսիայով ենք վերցնում, իսկ խանութն ամեն անգամ չի կարա տետրի մեջ գրելով մեզ հաց տա։ Էլ չենք հավատում ո՛չ Գաբրիելյանին, ո՛չ էլ նրա թայֆային։ Մեր հույսը նորընտիր վարչապետ Կարեն Կարապետյանն է, ու եթե նա ուզենա, մեկ-երկու օրվա ընթացքում հարցին լուծում կտա, հակառակ դեպքում կստացվի, որ նա էլ էս գործարանի տնօրինության նման օդ կրակող է։ Եթե մի քանի օրում խնդիրը չլուծվի, կորցնելու բան չունենք, մեր ու մանուկ, ահել-ջահել բողոքի ակցիաներ ենք սկսելու կառավարության առջև»։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ աշխատակիցների պարտքը կազմում է մոտ 10-15 մլմ դրամ, իսկ միայն վերջին ամիսներին գործարանը մոտ 150 միլիոնի գազաբալոններ է արտահանել։ Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

դիտվել է 77 անգամ
Լրահոս
ՃՏՊ Մարտունի-Գավառ ավտոճանապարհին․ կան տուժածներ Կառավարական ինքնաթիռը մեկնել է Սոֆիա՝ տեխսպասարկման․ «Հետք» Շղթայական ավտովթար․ մեքենաներից մեկը բախվել է հաստաբուն ծառի 34 տարի առաջ ժամերի ընթացքում ազատագրվեց հայոց հինավուրց անառիկ բերդաքաղաքը՝ Շուշին Իրանի զինվորականները հաղորդել են նավթատար լցանավի կալանման մասին Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին գումար առաջարկած երիտասարդը ձերբակալվել է Ասադովի շուրջ օղակը սեղմվում է․ Ադրբեջանի վարչապետը սկանդալի կենտրոնում Երևանում բախվել են «Volkwagen ID4»-ը և «BMW»-ն․ վերջինը հայտնվել է մայթին, բախվել լուսացույցին Քրիստոնեությունը հաղթանակած խաղաղության և հաշտության պայմանագիրն է, որը Աստված նվաճել է մարդու համար Ադրբեջանից Հայաստան կուղարկվի դիզելային վառելիքով լի ութ երկաթուղային վագոն Այլ բացատրություն չունեմ, քան համակարգային բառդակը․ Մելիքյան Վեդիում մանկապղծության ենթարկված քույրերի հորեղբայրը ձերբակալվել է ոստիկանների հետ միջադեպի համար Ընտրությունների մասնակից 19 քաղաքական ուժերը բացել են նախընտրական հիմնադրամներ Ձեզ ո՞վ է ասել, որ Ռուսաստանը սպասելու է․․․ դե կտեսնե՛ք՝ ինչ կանեն, եթե․․․ Սուրեն Սուրենյանց (video) Նիկոլի ընտրողներին հարցրե՛ք՝ ո՞վ է պահել ու պահելու Հայաստանը, հենց Թուրքիան հարձակվի․ Հարությունյան (video) Իմ էս ծերացած խելքով ես Փաշինյանին չեմ ընտրի․ Հարցում (video) Ալե՛ն, նայիր խոշտանգված Վիգենի դեմքին ու հիշի՛՝ ինչ էիր ասում․ Հայկ Նահապետյան (video) Ամեն անգամ, երբ սեղանին դրված է լինում դիվանագիտական լուծումը, ԱՄՆ-ը ընտրում է անխոհեմ ռшզմական արկածախնդրnւթյունը. Արաղչի Լսե՛ք թուրք վերլուծաբանին․ 500 միլիարդ են շահելու Մեղրու ճանապարհից, մենք՝ 0․ Խոսրով Հարությունյան (video) Թուրքիան մանրամասներ է հայտնել «Զանգեզուրի միջանցքի» աշխատանքներից Մենք ենք մեղավոր, որ այդ հիմարին բերել ենք․ քաղաքացիների զայրույթը՝ Փաշինյանի մասին խոսելիս (video) Ոչ մի ղեկավարի օրոք 3 պատերազմ չէինք տեսել․ Հարցում (video) «Համակարգային բառդակ»․ պաշտպանը Վեդիի երեխաների հորեղբոր գործով նոր մանրամասներ է հայտնում «Հլը սրանց խոսալը նայե՛ք»․ Քննչական կոմիտեի նախագահ, էս ի՞նչ խայտառակ բան ես ասում․ Հայկ Նահապետյան (video) Եթե Արևմուտքը խոչընդոտի Հաղթանակի տոնը նշելուն, ներում չի լինի. Լավրով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am