«Թույների Մհերի» որդին՝համատեղության կարգով Վովայի Արշակի փեսան՝քաղաքապետ
Գործարար Մհեր Համբարձումյանի՝ «Թույների Մհերի» որդին ընտրվեց Մասիսի քաղաքապետ: Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների՝ ՀՀԿ-ական Դավիթ Համբարձումյանը հավաքել է 7 հազար 5 հարյուր 20 ձայն: Այստեղ ընտրողների ընդհանուր թիվն անցնում է 16 հազարը, սակայն նրանց միայն կեսն է ընտրություններին մասնակցել: Նշենք, որ Մասիսում միակ թեկնածուն հենց «Թույների Մհերի» որդին էր,որը համատեղության կարգով Վովա Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի փեսան է։
