Աշտարակում պայքարը թեժ էր.ՀՀԿ-ականը պարտվել է
Աշտարակում երեկ կայացած ՏԻՄ ընտրություններում ամենաշատ ձայնը՝ 4428, ըստ նախնական տվյալների, ստացել է անկուսակցական Թովմաս Շահվերդյանը, երկրորդ տեղում է անկուսակցական Ռազմիկ Տերտերյանն իր 3030 քվեով, իսկ ՀՀԿ անդամ, սակայն ինքնաառաջադրված Աշոտ Ղալաչյանը երրորդ տեղում է` իր 2440 ձայնով: ԲՀԿ-ական թեկնածու Արշալույս Մեջլումյանը չորրորդ տեղում է՝ իր 608 քվեով: Ընտրատեղամասում 1624 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 961-ը (59%)։
