Հնարավոր է.Գորիկ Հակոբյանը՝իր պաշտոնանկության մասին
<<Եռաբլուր>> զինվորական պանթեոն այցելած ՀՀ ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե հնարավոր է՝ մի օր այս երկու կառույցները միավորվեն,պատասխանեց.<<Ամեն ինչ էլ հնարավոր է>>: Գորիկ Հակոբյանը չի բացառում, որ ԱԱԾ-ն ու ոստիկանությունը կմիավորվեն և կդառնան մեկ կառույց: Լրագրողների այն հարցին, թե շուտով լրանում է նրա պաշտոնավարման ժամկետը, հնարավոր է, որ արվի այնպես, որ շարունակի պաշտոնավարել, Գորիկ Հակոբյանը պատասխանեց կարճ՝ <<Հնարավոր է>> և շտապեց հեռանալ:
