ՔՊ թեկնածուն հաղթեց ՀՀԿ-ին
Արարատի մարզի Նոր կյանք գյուղում սեպտեմբերի 18-ին կայացած ՏԻՄ ընտրություններին հաղթել է "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության անդամ Գարիկ Սարգսյանը: Նրա օգտին քվեարկել է 467 ընտրող: Գործող գյուղապետ "Հանրապետական" կուսակցության անդամ Մայիս Աբրահամյանը ստացել է 400 ձայն։
