Ապարանում հաղթել է Աղվան Հովսեփյանի հովանավորյալը
Սեպտեմբերի 18-ին շուրջ 350 համայնքում անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում Ապարան, Էջմիածին, Վեդի, Գորիս, Նոյեմբերյան քաղաքներում հաղթել կամ վերընտրվել են ՀՀԿ-ական թեկնածուները, Աշտարակում` անկուսակցական թեկնածուն։ Ապարանում հաղթել է Ապարանի գործող քաղաքապետ, ՀՀԿ-ից առաջադրված Գոռ Աբրահամյանը` ստանալով 2408 ձայն, իսկ նրա մրցակից, անկուսակցական ու ինքնաառաջադրված Էդգար Փարվանյանը ստացել է 1112 ձայն:
