Դաշնակցականը հաղթել է ՀՀԿ-ականին
Արագածոտնի մարզի Կաքավաձոր համայնքում ինքնառաջադրված Հայկ Բաղդասարյանը, ով դաշնակցական է, գյուղապետ է ընտրվել:Նա ստացել է 283 քվե : Գործող գյուղապետ ՀՀԿ-ական Սերյոժա Մուրադյանը ստացել է 132 ձայն, իսկ ինքնառաջադրված Մհեր Մուրադյանը, ով արդեն նախկին գյուղապետի բարեկամներից է, 168: Այսինքն՝ հանրապետական թեկնածուն պարտվել է իր մրցակիցներին:
