Վարդենիսում ՀՀԿ-ականը հաղթեց ՀՀԿ-ականին
Արագածոտնի մարզի Վարդենիս համայնքի 14/1 ընտրատեղամասում հաղթել է գործող գյուղապետ, ՀՀԿ-ական Կամո Պետրոսյանը՝ 214 ձայնով: Մյուս թեկնածուն՝ ՀՀԿ-ական Ջիվան Սարգսյանը, ստացել է 146 ձայն: Մեկ ծրար չի գտնվել, 11 քվեաթերթիկ համարվել է անվավեր: Ընտրատեղամասում գրանցված 527 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 372-ը (70.5%):
