Արթուր Բաղդասարյանի կուսակիցները ջախջախիչ հաղթանակ են տարել
Արագածոտնի մարզի Ոսկեվազ համայնքում հաշվարկն ավարտվել է, ձայների մեծ տարբերությամբ հաղթել է Ոսկեվազի գործող գյուղապետ, Արթուր Բաղդասարյանի «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամ Հայկ Հովհաննիսյանը: Նա ստացել է 1420 քվե: Նշենք, որ այս համայնքում գյուղապետի պաշտոնի համար պայքարում էին նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Արսեն Նազարյանը, որը հավաքել է 164 ձայն եւ անկուսակցական Հենրիկ Ասատրյանը, որն աջակցում էին իշխանական շրջանակները՝ 644 ձայն: Այս համայնքում է գտնվում Արթուր Բաղդասարյանի «Հայասի» գործարանը: ՀՎԿ-ի թեկնածուն վերընտրվել է նաեւ Սասունիկ համայնքում: Նշենք,որ Արթուր Բաղդասարյանի «Հայկական վերածնունդ» կուսակցությունը հաղթանակ է տարել ընդամենը երկու համայնքում:
